Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը
30.11.2015 | 10:39

Նոյեմբերի 30-ին, կեսգիշերին մոտ, մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Նոյեմբերի 29-ին կինեմատոգրաֆիստի վիճակը կտրուկ վատացել է, և նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին: Բժիշկները գնահատում էին Ռյազանովի վիճակը շատ ծանր: Ախտորոշվել էր թոքերի և սրտի անբավարարություն:
Ռյազանովը հիվանդանոցում է եղել նոյեմբերի 21-ից: Նշվում է, որ 88-ամյա ռեժիսորի մոտ նկատվել է շնչարգելություն և հետազոտման արդյունքում նրա թոքում ջուր է հայտնաբերվել:
Ռեժիսորը նկարահանել էր բազմաթիվ սիրված ֆիլմեր, որոնց շարքում են «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Հուսարական բալլադ», «Զգուշացի՛ր ավտոմեքենայից», «Ծերունի ավազակները»-ը:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ